Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Տեղի կունենա Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը

Տեղի կունենա Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը
117
Այսօր, 11:48

Այսօր՝ մայիսի 25-ին տեղի կունենա Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելագրամյան ալիքը․ «Մայիսի 25-ին, ժամը 17.00-ին, «Ani Grand Hotel»-ում (հասցե. Հանրապետության 65), Newmag-ը կներկայացնի Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։

Ի՞նչ պետք է անի Հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի և ազգային ինստիտուտների բարելավման համար: Ինչպե՞ս պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը։

Գիրք–ուղեցույց՝ Հայաստանի շուրջ ծանրացած մարտահրավերներին դիմակայելու, ավելի ամուր և հոգևոր արժեհամակարգով Հայաստան կառուցելու մասին:

Մուտքն ազատ է»։

Աղբյուրը`   «Սրբազան պայքար»