«Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք»․ Սուրեն Սուրենյանց
![]() 303 Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 08:54 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրորդ և երրորդ նախագահների, նրանց թիմերի հեռակա բանավեճին եմ հետևում: Դրան բովանդակային հարթության վրա միջամտելու ցանկություն չունեմ, բայց մի քանի հետևանքային արձանագրում ուզում եմ անել: Էդ վեճի հետևանքով. Այս խորհրդարանում իմպիչմենտի հեռանկարը թաղվում է, մանավանդ, բանավեճի սուբյեկտները այլընտրանքային քաղաքական բովանդակություն չեն առաջարկում, հետևաբար՝ փողոց գեներացնելու պոտենցիալ չունեն: 2021-ի արատավոր մոդելը վերացնելու ռեալ հնարավորություն է առաջացել: Լևոն Տեր- Պետրոսյանը դա դեռ 2021-ին էր առաջարկում, Սերժ Սարգսյանը հիմա է այդ մասին խոսում, մնում է Ռոբերտ Քոչարյանը, ով դեռ հավատում է 2021-ի մոդելին, հին, բայց գործող քաղաքական համակարգը՝ իր մեծ ու փոքր կուսակցություններով, ամուլ է, ոչ կենսունակ: Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք՝ այլընտրանքային բովանդակությամբ, նոր հարթակներով, վաղվա Հայաստանի մասին տեսլականով, փոփոխությունների սոցիալական բազան սովորական մարդիկ են, փոքր գործարարները, ոչ նոմենկլատուրային մտավորականությունը (էս ձևակերպումը իմ ընկեր Արման Գրիգորյանից եմ «գողացել»): Այս խավերը, որոնք հասարակության մեծամասնությունն են, չեն հանդուրժում այսօրվա ստատուս- քվոն»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
