Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ո՞նց կարելի է ասել՝ ինչո՞ւ չես խոսում․ ո՞ւմ հետ խոսեմ, ինչի՞ մասին»․ Ռուբեն Մաթևոսյան

«Ո՞նց կարելի է ասել՝ ինչո՞ւ չես խոսում․ ո՞ւմ հետ խոսեմ, ինչի՞ մասին»․ Ռուբեն Մաթևոսյան
169
Այսօր, 09:12

Այսօր շատ են քննադատում մտավորականներին՝ մեղադրելով, որ նրանք լուռ են։ «24Նյուզի»-ի եթերում այս դիտարկմանն ի պատասխան ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը պատասխանել է․ «Նայած՝ ով է մեղադրում և ինչ նկատառումներով են մեղադրում։ Ես աշխատում եմ չառնչվել, որովհետև ոչ թե նրա համար, որ իմ առողջության պահպանումը պահանջում է կողքի կանգնել, ես անմիտ եմ համարում։ Ո՞նց կարելի է ասել՝ ինչո՞ւ չես խոսում․ ո՞ւմ հետ խոսեմ, ինչո՞ւ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ։ Տեսնես, որ դրա անհրաժեշտությունը գիտակցվում է, ասա, բայց եթե տեսնում ես, որ նվազեց արդեն, ծիծաղելի է դառնում քո բորբոքման աստիճանը, և այն, ինչ ուզում ես բարձրաձայնել՝ չասես։ Ես այդպես եմ մտածում։ Կարևոր չէ, ով, ինչ, երբ, ինչ է գրում, ինչպես է մտածում։

Ուշադիր էլ հետևում եմ, անարդյունք խոսքը ոչինչ է, եթե խոսքը տեղ է հասնում, նպատակային է, ուրեմն արժի, եթե աննպատակ է՝ կարիք չկա։ Օդում կարկել՝ որ ի՞նչ։ Վախեցնե՞լ մարդկանց, չէ։ Ուշադրություն հրավիրե՞լ՝ կարիք չկա»,-ասել է Մաթևոսյանը՝ հավելելով, որ ամեն մարդ ինքն է որոշումև որ ոչ ոք չի մտածում մարդն այս պահին ի՞նչ հոգեվիճակի մեջ է, կամ տանը ի՞նչ է եղել, ինչո՞ւ է լռել։ «Գուցե այնպիսի երևույթներ են եղել, որ ինքը ժամանակ էլ չունի լսի, ուր մնաց պատասխան տա․․․Չեմ ուզում շատ ընդլայնվել, հարցի պատասխանը թողնում եմ կիսատ, ինչպես կուզեն՝ հասկանալ։ Ես չեմ սիրում մեյդան ընկնել»։

Հատված՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հարցազրույցից