«Էլի հիմնականը թողած ընկանք տասներորդականի հետևից»․ Մարգարիտ Եսայան
![]() 185 Այսօր, 13:18 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համալիրում հարսանիք էր, վույ աման էս ինչքան զարմացողներ ու ջղայնացողներ կան, Նազենին ու Գարիկը Նիկոլի կենացն են ղողանջում, վույ աման, էս ինչ են անում, էլի հայավարի հիմնականը թողած ընկանք տասներորդականի հետևից, ընկանք հետևանքի հետևից, պատճառը էլի մնաց իր տեղում, բուն պատճառը էլի մնաց ոջիլ ասելու ու վիրավորելու իրավունքի մեջ, էս ամբողջ կործանարար վիճակի մեղավորը էլի մնաց իր տեղում։ Իսկ մենք մնացինք զուտ բառերով էմոցիա, ջղայնություն, վիրավորանք արտահայտողի տխուր և անփառունակ դերի տակ։ Ու դեռ համառորեն չեք ուզում ընկալել, ինչու էր հարսանիքը համալիրում։ Համալիրում հարսանիք էր, որովհետեւ ժամանակին հավուր պատշաճի չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, չմեծարվեցին այդ «հարսանիքի» իրական հերոսները որովհետև ուլի պես մնացինք, երբ ոռնաց, թե Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետեւ Արցախը դատարկվեց, բայց մենք մի բուռ հող չկերանք ու չմեռանք։ Որովհետեւ չհասկացանք, որ, փոխանակ մեկ թիրախի այն է' նիկոլ դավաճանի խփելու, հեռացնելու, փոխանակ առանց Նիկոլ Հայաստանը դառնալու, ամբողջ իր էղած ու չեղած արսենալը ամենամեծ ընդդիմադիր խմբակցության տերը ուղղել է իր երբեմնի ընկերոջ, նույնպես Արցախի հերոսի վրա։ Ու, երբ էս կողմից նրանց տարածած ստին, կեղծիքին, համարժեք պատասխան է տրվում, վիդիտե լի, դուրները չի գալիս։ Այ, դրա համար էլ Համալիրում հարսանիք է։ Ձեզ ինչ։ Համալիրում հարսանիք է դուք ով եք, դուք այս երկրում Տե՞ր եք, եթե Տեր եք, ինչո՞ւ տիրություն չեք անում։ Իսկ ինչո՞ւ երկրում չկա պայքար դավաճան-կապիտուլյանտի դեմ, իսկ ինչո՞ւ չեք զայրանում, երբ պիտակավորում են հասարակությանը, երբ թքում են և ծաղրում։ Իսկ ինչ կլինի երկու օր հետո, հարսանիքն էլ կմոռանաք, ինչպես մոռանում եք ամեն ինչ։ Եվ թող չփորձեն ամեն, փոխաբերական իմաստով, հարսանիքից հետո թուր ճոճել, կարմիր խնձոր աչքներս խոթել, անմեղ հրեշտակ ձևանալ բոլոր դամ պահողները, թող չասեն տուն են պահում, նրանք ևս իրենց էդ դերակատարմամբ պահում են նիկոլական այս ամբողջ ոհմակը։ Դե պահեք ձեր տունը, երկրի հերն էլ անիծեք»։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |
«Այս զույգի բոլոր ծրագրերը մատուցվում են «միամտաբար հավատալու» սոուսով»․ Վահե Սարգսյան
10715:54«Գումարի դիմաց զինծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող նախագծերը հակասահմանադրական են»․ Արման Թաթոյան
10415:06«Մենք ուզում ենք այս տարի դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը»․ Սիբիհա
18014:50«Մեզ համար կարևոր է Ադրբեջանի աջակցությունը»․ Սիբիհա
21114:44ՌԴ-ի և Ուկրաինայի միջև «1000-ը՝ 1000-ի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումն ավարտվել է
26513:50«Աղքատների բանակ, կամ՝ բանակի վերացում»․ Նիկողոս Հովհաննիսյան
13213:30«Էլի հիմնականը թողած ընկանք տասներորդականի հետևից»․ Մարգարիտ Եսայան
18513:18«ԱՄՆ-ի և աշխարհի լռությունը միայն խրախուսում է Պուտինին»․ Զելենսկի
27312:44