Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի ու մենք ստիպված կլինենք գնել»․ Ֆիցո

«Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի ու մենք ստիպված կլինենք գնել»․ Ֆիցո
278
Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ., 14:00

«Շատ ուրախ էի լսել ՀՀ-Ադրբեջան խաղաղության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ ձեր գնահատականը։ Ես ուրախ կլինեմ այն փոխանցել ԵՄ իմ գործընկերներին»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ֆիցոն խոսեց ՀՀ-Սլովակիա համագործակցության ոլորտների մասին, նշեց, որ գործարար ոլորտում երկրները կարող են փոխշահավետ կերպով համագործակցել։ «Դուք նշեցիք միջուկային էներգետիկան, մենք նույն ռեակտորներն ունենք, ասել էի, թե մեր ատոմակայանի հետ կապված ինչ ենք ուզում անել։ Խոսել ենք օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Ե՛վ դուք, և՛ մենք ունենք մասնագիտացված ընկերություններ, որոնց միավորված ջանքերի շնորհիվ հիանալի համագործակցություն կարող ենք ունենալ։ Առաջինը որ պայմանավորվել ենք, դա միջուկային էներգետիկայի ոլորտի մեր հետագա համագործակցությունն է»,- ասաց Ֆիցոն, ապա անդրադարձավ համագործակցության հաջորդ ոլորտին՝ ռազմական արդյունաբերությանը․ «Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե պետք է շատ գումար ծախսել մեր պաշտպանության վրա, ապա պետք է անել այն, ինչ կարող ենք անել՝ որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն։ Մեր համագործակցությունը այս ոլորտում մեզ չի ստիպի գնումներ կատարել ուրիշ խոշոր գործընկերներից»,- ասաց Ֆիցոն՝ նշելով, որ կան ծրագրեր ուղղված ՊՆ ենթակառուցվածքներին։

Հայաստանի ու Սլովակիայի վարչապետների համատեղ ասուլիսը