Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Իրանական կողմը պլանավորում է Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան

Իրանական կողմը պլանավորում է Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան
306
Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ., 19:18

Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: