Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հաղթանակ՝ Վահագն Վերմիշյանի գործով»․ Ալեքսանդր Կոչուբաև

«Հաղթանակ՝ Վահագն Վերմիշյանի գործով»․ Ալեքսանդր Կոչուբաև
206
Այսօր, 15:48

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։
Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։
Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։
Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»։