«Խցանումներից խուսափելու համար առաջարկում եմ նախարարությունները տեղաբաշխել մարզերում»․ Սերգեյ Բագրատյան
![]() 264 Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ., 18:48 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում հայտարարությունների ժամին քննարկման ներկայացրեց Երևանը խցանումներից ազատելու, բեռնաթափելու ծրագիր։ «Առաջնահերթ է նախարարությունների տեղաբաշխումը հանրապետության ողջ տարածքով։ Մասնավորապես մինչև տարեվերջ կարելի է հատկապես երևանամերձ մարզերում տեղաբաշխել նախարարությունները։ Օրինակ՝ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը կարելի է Կոտայքում տեղաբաշխել, Ֆինանսների նախարարությունը՝ Արագածոտնում, Պաշտպանության նախարարության ամենակարևոր գործառույթը Սյունիքում է, և ճիշտ կլինի, որ ՊՆ-ն ողջ կառուցվածքով տեղափոխվի Սյունիք։ Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճի շրջակայքում պետք է տեղաբաշխել, ԿԳՄՍ նախարարության համար լավագույն տեղը Շիրակն է, Էկոնոմիկայի նախարարությունն Արմավիրում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Տավուշի, Առողջապահության նախարարությունն էլ՝ Լոռու մարզում պետք է տեղաբաշխել»,- նշեց պատգամավորը։ Բագրատյանի կարծիքով՝ մայրաքաղաքը բեռնաթափելու համար անհրաժեշտ է նաև բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները տեղափոխել Ակադեմիական քաղաք, անպայմանորեն Երևանից հանել նաև խոշոր առևտրի կենտրոնները։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
