«ՀՀ անվտանգության միայն մեկ աղբյուր ունենալը բավարար չէ»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 388 Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ., 16:42 Գրեթե 3 տասնամյակ Հայաստանի անվտանգությունը կախվածության մեջ էր միայն մեկ աղբյուրից՝ ՌԴ և նրա հետ կապված անվտանգային կառույցներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Երևանում կայացած «Երևանի երկխոսություն» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ։ «Մենք կարծում էինք, որ դա բավարար էր ապահովելու ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգության միայն մեկ աղբյուր ունենալը պարզապես բավարար չէ, քանի որ երբ ժամանակը գալիս է, միջամտելու պարտավորություններ ստանձնած երկրները, կազմակերպությունները չեն միջամտում կամ չեն ցանկանում դա անել։ Որպես արդյունք ունեցանք էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 200 քկմ օկուպացիա և ակնհայտ դարձավ, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգային ռազմավարությունը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանը որդեգրել է բալանսավորման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք ձգտում ենք, օրինակ, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ սերտ հարաբերությունների, այդուհանդերձ, աշխարհագրությունը ճակատագիր է, և պետք է հաշվի առնել մեր անմիջական հարևաններին», հավելել է Ռուբինյանը։ «Մեր երկու հարևանների հետ կարգավորված հարաբերություններր չունենալը խաթարում է ողջ տարածաշրջանի հաղորդակցությունը, և մենք պատմական հնարավորություն ունենք ստորագրելու և վավերացնելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ինչը հնարավորություն կընձեռի ապաշրջափակել ողջ Հարավային Կովկասի հաղորդակցությունը»,- պարզաբանել է ԱԺ փոխնախագահը։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
