««Հայաստան դաշի՛նք», դուք ԱԺ եք մտել մեկ նպատակով` նիկոլից ազատագրելու երկիրը». Արթուր Հայրապետյան
![]() 231 Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ., 23:48 Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ շատ հարգելի «Հայաստան» դաշինքի ընկերներ, եւ ոչ միայն, հիշեցնում եմ ձեզ, որ դուք ԱԺ եք մտել մեկ նպատակով՝ նիկոլից ազատագրելու երկիրը։ Չեք արել։ Մենք էլ ձեզ հետ, Իշխանի հետ, եւ մնացյալի քայլել ենք, մեզնից ինչ կախված եղել է, արել ենք։ Իմ շատ հարգելի Գառնիկ ջան, լսեցի հարցազրույցդ, եւ այն, որ ասում ես՝ եթե պետք է, պիտի քայլենք, ուրեմն պիտի քայլենք, եթե պետք է փողոց փակենք, ուրեմն պիտի փակենք։ Լավ, ընկեր ջան, էդ ամեն ինչը ես էլ ձեզ հետ արել եմ։ Չենք հաջողել։ Կամ, ումն է «պետք»։ Պետք֊ի պահով հասանք նրան, որ Արցախ չունենք, հիմա հերթը Հայաստանինն է։ Այսօր մնում է ընդամենը մի բան անել՝ նիկոլին անվստահություն հայտնել։ Դա ես չեմ կարող անել։ Դուք պետք է անեք։ Եվ ես պահանջում եմ, որ սկսեք անվստահության գործընթացը, որովհետեւ ես ձեզ ձայն եմ տվել։ Իզուր մի արդարացեք եթերներից։ Առաջադրեք թեկուզ Քոչարյանին, էլի համաձայն եմ։ Բայց սկսենք անվստահության գործընթաց։ Իսկ այն, որ ասում եք, իմպիչմենտը չի ստացվելու, փորձե՞լ եք, ասում եք՝ չստացվելու դեպքում նիկոլին պահում ենք, ես էլ ասում եմ, բա հիմա ի՞նչ եք անում ԱԺ-ում, եթե չեք պահում։ Թե՞ Իշխանի ասած՝ նիկոլն էլ չկա.... երենեկ ձեզ։ Աղբյուրը` Արթուր Հայրապետյան |
ՔԿ-ից 590000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել
10700:36Թեհրանը պատրաստ է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը
285Երեկ, 23:34Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը
125Երեկ, 23:24«Հիշացնեմ՝ ինչ իրավիճակ էր Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակներից հետո». Սուրեն Մանուկյան
123Երեկ, 22:48«1918-ին Հայաստանի վիճակը շատ ավելի վատ էր, քան հիմա». Նաիրի Հոխիկյան
151Երեկ, 22:30ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
221Երեկ, 21:5041-ամյա կալանավորը ինքնահրկիզման փորձ է կատարել
116Երեկ, 21:36ՀԱՄԱՍ-ը պահանջում է 90-օրյա հրադադար
178Երեկ, 21:23