«Այն, ինչ այսօր տեսնում ենք, գիտակցված փլուզման տանող որոշումներ են»․ Անդրանիկ Թևանյան
![]() 237 Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 19:48 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «1-ին Հանրապետության 10 դասերը․ ինչ անել և ինչ չանել 1․ Մեր օրերի Սարդարապատը Արցախյան ազատագրական պատերազմն էր։ Ո՛չ Սարդարապատի էությունն է լայնորեն բացատրվել մեր ժողովրդին, ո՛չ Արցախյանի։ Դրա համար էլ մեր հաղթանակը մսխվեց ու հասանք այն օրին, որ ստահակները հիմա աճուրդի են հանել Հայաստանը։ Նշենք, որ «Մայր Հայաստան» շարժումը Հանրապետության տոնի առթիվ՝ մայիսի 28-ին կազմակերպել է քննարկում՝ «1-ին Հանրապետության դասերը» թեմայով։ «Եթե 1-ին հանրապետության ժամանակ ունեցել ենք սխալներ, ապա դրանք եղել են ռոմանտիզմի, անփորձության հետևանք, բայց դրանք դավաճանական սխալներ չեն եղել։ Իսկ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, գիտակցված փլուզման տանող որոշումներ են, իրավիճակը գրեթե նույնն է կամ ավելի վատ, ինչ 1918-20 թվականներին․․․ Հիմա մենք կանգնած ենք Հայաստանի անկախությունը կորցնելու շեմին»,- այս մասին քննարկման ընթացքում ընդգծել է Թևանյանը։
Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
