Հայաստանից հրավիրված մասնագետներն Ավստրիայում զեկույցներ են ներկայացրել՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին

Ս. թ. մայիսի 27-ին Ավստրիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել աշխատաժողով՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրով իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» թեմայի շրջանակում, որի գիտական ղեկավարը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանն է: Աշխատաժողովին ներկայացված զեկուցումները նվիրված էին հայոց պատմության տարբեր շրջափուլերում ստեղծված վիմագրական ժառանգության առանձնահատկություններին։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմաբան Վահե Սարգսյանը ներկայացրել է Վանի թագավորության գրավոր մշակույթը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Հայկ Գյուլամիրյանը ներկայացրել է Անտիկ ժամանակաշրջանի վիմագրական ժառանգությունը, իսկ վիմագրագետ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը՝ հայ միջնադարյան վիմագրությունը Քրիստոնյա Հայաստանում:
«Վիմագրերը մեր պատմության քարեղեն վկաներն են, և, գրավոր ժառանգությանը հղում անելով, մենք կարող ենք առաջին հերթին լուսաբանել մեր պատմությունը , մեր ակունքները՝ հիմնված փաստական, աղբյուրագրական բազայի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց վիմագրագետ Արսեն Հարությունյանը։
Նմանատիպ աշխատաժողովների կարևորության մասին խոսելիս՝ վերջինս նշեց, որ քարեղեն վավերագրերը լավագույն միջոցն են մեր պատմության նախաքրիստոնեական, ինչպես նաև քրիստոենական շրջանը առավել ներկայանալի և հանրությանը հասանելի դարձնելու համար։ Սրանով փորձ է արվում պատմությունը հասանելի դարձնել ոչ միայն մեր ժողովրդին, այլ նաև աշխարհին՝ տվյալ դեպքում եվրոպական հանրությանը,-«Վիմագիրն այն հավաստի աղբյուրն է, որը վկայակոչելով կարող ենք մեր պատմության տարբեր շրջափուլերը լուսաբանել՝ պարզելով անորոշ համարվող մի շարք հարցերի պատասխաններ»,-հավելեց վիմագրագետը։
Իր խոսքում Արսեն Հարությունյանը ցանկացավ շեշտադրել նաև այն հանգամանքը, որ վիմական արձանագրությունները հաճախ պատշաճ չեն լուսաբանվում, ստվերում են մնում, և այդ առումով, այս նախագիծը գալիս է լրացնելու այդ բացը, «Մեզ համար, որպես պատմական սկզբնաղբյուր, հիմք է ծառայել մեր քարեղեն ժառանգությունը, որը կարծում ենք, այն է, ինչ պետք է հայկական գրավոր ժառանգությունը լիովին ընկալելի դարձնելու համար»,-իր խոսքը եզրափակեց վիմագրագետը։
Հավելենք, որ հաջորդ տարի, նույն ծրագրի շրջանակում, Վիմագրման ավանդույթին նվիրված միջազգային գիտաժողով կկազմակերպվի նաև Հայաստանում, որին կմասնակցեն նաև Ավստրիայից հրավիրված մասնագետներ:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12