«Նոր Հանրային խորհուրդը հնացավ լույսի արագությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() 314 Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 15:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նոր Հանրային խորհուրդը հնացավ լույսի արագությամբ: Առնվազն երկու աղմկահարույց առիթ, որը պետք է արժանանար այդ կառույցի արագ արձագանքին: Մեկը զինծառայության մասին օրենքի նախագիծը, մյուսը՝ Փաշինյանի նախաձեռնած աղմուկը ՀԱԵ հետ դիմակայության համատեքստում, հատկապես փաշինյանական գրառումների ոճը՝ որպես երկրի բարձրագույն պետական պաշտոնյայի համար անընդունելի խոսույթ: Սակայն, Հանրային խորհրդից ոչ մի արձագանք: Հետո իհարկե գուցե կլինի, բայց կառույցների կենսունակության կարեւոր հավաստիքը դրանց արագ արձագանքի կարողությունն է, առնվազն հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ չափազանց արագ է ընթանում ժամանակը: Ընդ որում, արագ և իհարկե համարժեք արձագանք, որովհետեւ նաեւ այդ համադրված կարողությունն է, որ պետք է լինի Հանրային խորհուրդ համարվելու արժանիք, եթե իհարկե դա չի դիտվում պարզապես սնապարծության կամ իշխանությանը հնարավորինս մերձ գտնվելու հնարավորություն: Բայց, ինչպես նշել եմ այդ խորհրդի նոր կազմի մասին տեղեկատվությունից հետո, Հայաստանում, ուր կա ներքաղաքական կյանքի այդ աստիճան բեվեռացվածություն, չի կարող իսկապես հանրային շահի ամբողջական արտահայտմամբ զբաղվել մի խորհուրդ, որը ձեւավորվում է իշխանության կամքով: Առկա առիթները պարզապես հաստատել են այդ գնահատականս»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
