Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Երկրում տիրող անտերության ֆոնին մարդիկ կատաղել են»․ Արամ Գևորգյան

«Երկրում տիրող անտերության ֆոնին մարդիկ կատաղել են»․ Արամ Գևորգյան
218
Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 16:00

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա մի կնոջ ու նրա 2-ամյա որդուն:
Վրաերթի հետևանքով կինը մահացել է, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։
Երկրում տիրող անտերության, անարխիայի ֆոնին մարդիկ կատաղել են․ Օրը մի բեսպրեդելի, մի ողբերգության դեպքի ենք ականատես լինում ու սրան վերջ չկա»։

Աղբյուրը`   Արամ Գևորգյան