Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ձախողել եք․ իրար եկե՛ք, կոնկրե՛տ քայլ արեք»»․ Սամվել Ֆարմանյանը՝ ընդդիմությանը

«Ձախողել եք․ իրար եկե՛ք, կոնկրե՛տ քայլ արեք»»․ Սամվել Ֆարմանյանը՝ ընդդիմությանը
215
Երեկ, 01:06

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է ասում ընդդիմությունը:
Ա.) Մենք չունենք վարչապետի թեկնածու: Չունենք, թե այս ողբերգական իրավիճակում չենք կարող բանակցել ու երկու խմբակցությամբ միասնական թեկնածու առաջադրել՝ նույն բանն է:
Նոնսենս է: Կեղծիք է: Անընդունելի է: Երկու ժամվա հարց է:
Բ.) Եթե մենք նույնիսկ միասնական թեկնածու առաջադրենք, չկա երաշխիք, որ ՔՊ խմբակցությունից նախ 2, ապա անհրաժեշտ թվով պատգամավորներ կմիանան նախաձեռնությանը քվեարկության ժամանակ:
Իսկ ո՞վ ասաց, ո՞վ է վստահեցրել, որ միասնական թեկնածուի առաջադրման պարագայում, եթե ընդդիմությունը կոչ է անում ժողովրդին դուրս գալ փողոց՝ կոնկրետ օրակարգով՝ 4-5 օրում հանրային ճնշմամբ հասնել նախ ՔՊ խմբակցության այդ 2, ապա անհրաժեշտ ձայների ապահովմանը, չի ստացվի: Ո՞նց: Դուք չե՞ք շփվում ժողովրդի հետ: Զզված են՝ էլ տեղ չկա:
Կամ անգամ, եթե Աստված չտա, չի ստացվում, ինչո՞վ է դա խանգարում ընդդիմությանը հաղթել 2026 թ. ընտրություններում: Ինչո՞վ: Այսինքն, ձեր տրամաբանությունն այն է, որ ժողովրդի ընդդիմադիր հատվածը մոռացել է, որ այս ընթացքում մի քանի շրջան դուրս է եկել փողոց ու հիասթափված տուն գնացել: Ու այ հիմա, եթե մեր կոչով կրկին դուրս գա փողոց, արդեն կոկրետ օրակարգով ու գործողությունների կոնկրետ ժամանակացույցով, ու էլի չստացվի, արդեն չի մոռանա ու 2026-ին կգնա ընտրատեղամաս ու կասի՝ քանի որ ընդդիմությունից հիասթափված եմ, դե ուրեմն կընտրեմ Նիկոլի՞ն: Դուք լուրջ այդպե՞ս եք ճանաչում, գնահատում ու վերաբերվում ձեր էլեկտորատին:
Չգիտեմ ձեզնից ում մտքում ինչ հաշվարկ ու ինչ նպատակ կա: Անկեղծորեն՝ չգիտեմ: Եթե կա, հաստատ ազնիվ նպատակ չէ: Պետական շահի հետ չհատվող նպատակ է: Համոզիչ չէ: Իրավիճակին համարժեք չէ:
Դուք հարյուր հազարավոր մարդկանց 2021-ին խոստացել ու համոզել եք, որ մեկ նպատակ ունեք՝ հեռացնել Նիկոլին: Ձախողել եք 4 տարի: Տոտալ ձախողել եք՝ չնայած Նիկոլի բերած նոր աղետներին ու պետության սողացող կազմաքանդմանը:
Իրար եկեք՝ կոնկրե՛տ քայլ արեք:
Եղբայրաբար՝ ժողովրդի ընդդիմադիր հատվածը ձեր ձեռքը կրակը չի ընկել»։

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան