Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ձեզ չի հուզում բանակում ծառայող ծակ կոշիկով տղերքի վիճակը, բայց հուզում է՝ ով, ում հետ, ինչ»․ Սոֆյա Հովսեփյան

«Ձեզ չի հուզում բանակում ծառայող ծակ կոշիկով տղերքի վիճակը, բայց հուզում է՝ ով, ում հետ, ինչ»․ Սոֆյա Հովսեփյան
237
Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 17:48

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բավական է արդեն ամեն մեկդ ձեր հորինած, լիրբ ու անբարո, ձեր կեղտոտ երևակայության արդյունք հանդիսացող սուտը որպես ճշմարտություն դուրս տաք ու մարդկանվ հոգեկան ցնցումների հասցնեք:
Բավական է ...
Այսօր ցանկացածին, անգամ էն մարդուն, ով փակված է իր տան պատերի ներսում, ով միայնակ գտնվում է ջունգլիներում՝ կարելի է ասել անառակ ու անցնել առաջ:
Լավ, բա ձեր էդ անտեր գլուխը դուք բարձին չեք դնո՞ւմ, լավ դուք ձեր խղճի հետ հեչ չեք խոսո՞ւմ, դուք ձեր երեխաների աչքերի մեջ հեչ չեք նայո՞ւմ, չեք գիտակցում, որ վաղը իրենց կարող են ասել, որ իրենց ծնողնորը անառակ են ու դա լինի կեղծ, սուտ, հորինած, բայց ահավոոոր ցավեցնող, քայքայող։
Մի քիչ մարդ եղեք, մի քիչ սիրող ու հոգատար եղեք, մի քիչ ձեր անկողնու ներսի խնդիրներին կենտրոնացեք ու մի մտեք այլոց անկողին ...
Լավ էսքաաաաան էժանացա՞նք։
Տո ձեզ չի հուզում բանակում ծառայող ծակ կոշիկով տղեքի վիճակը, բայց հուզում է, թե ով ում հետ քանի անգամ ինչ արե՞ց։
Հա, ու առհասարակ, ես կողմ եմ, որ եկեղեցիական օրենք ընդունվի ու մեր երկրում կուսակրոնությունը վերանա: Ես շատ կուզեի, որ Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի ու շատ շատ հոգևորականների սերունդները լինեին, որ էս գաղջն ու գորշությունը վերանար, ճնշվեր, չլիներ»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան