«Ինչպե՞ս լուսանցքից դուրս թողնել Նիկոլ Փաշինյանին»․ Սուրեն Սուրենյանց
![]() 290 Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 17:06 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ինչպե՞ս լուսանցքից դուրս թողնել Փաշինյանին․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում», - Ֆեյսբուքում երեկ գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր նույնպես հետևողականորեն շարունակում է Եկեղեցու դեմ արշավը: «Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել», - պնդում է Փաշինյանը: Հայաստանի Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները սահմանում են Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը, միաժամանակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ կարգավիճակի ճանաչումը՝ առանց նրան պետական կառույց դարձնելու։ Այսպիսով, Փաշինյանի պնդումները չունեն սահմանադրական, իրավական հիմք և խիստ վտանգավոր են՝ թե՜ քաղաքական և թե՝ իրավական առումներով: Փաշինյանն ակնհայտորեն վերջնականացնում է «Իրական Հայաստանի» կեղծ թեզը, որին, սակայն, ընդդիմությունը պետք է հակադարձի ոչ թե «ուռահայրենասիրական» կարգախոսներով, այլ՝ այլընտրանքային բովանդակությամբ: Գործ ունի անելու նաև Եկեղեցին. Փաշինյանի վայրահաչոցներին ու անզուսպ հավակնություններին դիմակայելուն զուգահեռ՝ պետք է մտածել ռեֆորմների, Եկեղեցու սոցիալական և քաղաքակրթական առաքելության արդյունավետ իրացման մասին: Ասածս այն է, որ ոչ թե մեխանիկական քննադատությամբ պետք է «սնուցենք» Փաշինյանին և նրա հնարավոր արտաքին հովանավորներին, այլ առաջարկենք բովանդակություն, որը կարող է կոնսոլիդացնել հասարակությանը՝ լուսանցքից դուրս թողնելով Փաշինյանին»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
