Ավստրիայի հայոց թեմը Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել
![]() 614 Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 17:36 Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը խոր մտահոգությամբ է անդրադառնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Եպիսկոպոսաց դասի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին։ Նման դատապարտելի կեցվածքն անընդունելի է ոչ միայն յուրաքանչյուր քրիստոնյայի, առավել ևս՝ Հայ Առաքելական Եկեղեցու զավակի համար, այլև խորապես հակասում է պետական առաջնորդի դիրքին և նրան վայել զսպվածությանն ու պատասխանատվությանը։ Այդպիսի խոսքն անհարիր է մեր ժողովրդի դարերով կերտված հոգևոր-բարոյական արժեհամակարգին և խաթարում է ազգային միասնության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի առանցքը, նրա ինքնության, պատմության ու մշակույթի կենդանի պահապանը։ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասը կոչված է հովվելու հավատացյալ ժողովրդին և ամրապնդելու եկեղեցու միասնությունն ու ամրությունը։ Նրանց հասցեին հնչեցված անարգանքը ոչ միայն վիրավորական է, այլ նաև վտանգավոր՝ որպես ոտնձգություն մեր հոգևոր ինքնության և հասարակության խաղաղ համակեցության հանդեպ։ Հետևաբար կոչ ենք անում ՀՀ վարչապետին հրապարակայնորեն զղջալ իր խոսքերի համար և ներողություն խնդրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու մեր հավատացյալ ժողովրդից։ Աղոթում ենք, որպեսզի Աստված մեր ժողովրդին պարգևի խաղաղություն, իմաստություն և փոխադարձ հարգանք՝ վստահ լինելով, որ մեր Սուրբ Եկեղեցին՝ հավատարիմ իր աստվածահաճո առաքելությանը, շարունակելու է սիրո, համբերության և հույսի ճանապարհով առաջնորդել իր զավակներին։ |
«Իշխանությունը որևէ իրավասություն չունի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության գործընթացում»․ Նորիկ Նորիկյան
12503:12«7 տարի 1-ին դասարանում մնացածները ո՞նց կարող են երկիր կառավարել»․ Ոսկան Սարգսյան
15302:06«Ձախողել եք․ իրար եկե՛ք, կոնկրե՛տ քայլ արեք»»․ Սամվել Ֆարմանյանը՝ ընդդիմությանը
16201:06Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
12700:48«Երեխաներին նվիրված այս օրը հազարավոր մանուկներ իրենց հայրերի կողքին չեն». Նաիրի Հոխիկյան
269Երեկ, 22:18««Վերածննդի այգին» միակը չէ, որ «բարեկարգման» անվան տակ անտերության է մատնված»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
165Երեկ, 18:18«Հիմա գնահատեք, թե ինչն է «չուլանացված», չպաշտպանված ու փոշիացման եզրին». Վահագն Սարոյան
268Երեկ, 18:00«Եթե հոգևորականը չուզեցավ, չեք կարող տաճար մտնել, ուժով մտնեք, կլինի ներխուժում»․ Մհեր Հակոբյան
222Երեկ, 17:24