Թրամփը տեղեկացված չի եղել Ուկրաինայի «Սարդոստայն» ռազմական գործողության մասին. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախապես տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից նախատեսվող հարձակումների մասին։
«Ոչ, նա [տեղեկացված] չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմը ավարտվի և կողմ է խաղաղ կարգավորմանը։
«Նա ցանկանում է, որ մարտերը դադարեցվեն, մարդիկ դադարեն մահանալ, և այս [հակամարտությունը] լուծվի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Լիվիտը։
Կիրակի՝ հունիսի 1-ին, հաղորդվել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի հինգ շրջանների՝ Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի ռազմական օդանավակայանների վրա։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ կիրակի օրը «Սարդոստայն» գործողության ժամանակ Ուկրաինայի զինուժը ոչնչացրել է 41 ռազմական ինքնաթիռ։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
12710:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
9010:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
10309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
14702:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
15501:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
27900:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
28900:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
117Երեկ, 23:24