Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ողջունում եմ Մայր Աթոռի հստակ ձևակերպումներով զուսպ պատասխանը»․ Սուրեն Պետրոսյան

«Ողջունում եմ Մայր Աթոռի հստակ ձևակերպումներով զուսպ պատասխանը»․ Սուրեն Պետրոսյան
271
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 15:42

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին իշխանությունն ամենանենգ կերպով թիրախավորել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և աննախադեպ կերպով հատել բոլոր կարմիր գծերը։
Այս ամենին զուգահեռ պառլամենտական ընդդիմության տարբեր խոսափողներ սոցցանցերում ամեն կերպ ջանում էին արհեստական «հանրային պահանջի» պատրանք ստեղծել և Մայր Աթոռին մղել իշխանության դեմ «պատերազմի»՝ Նիկոլ Փաշինյանի օրակարգով և խաղի կանոններով։
Ակնհայտ է, որ հետևանքը կլիներ անդառնալի, քանի որ նույն ապարժեք հարթության մեջ ցակացած պատասխան և վարք ուղղակի, ոչ միայն կզրկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սակրալ էներգիայից, այլ նաև սկիզբ կդներ հարյուրամյակներով մեր ազգային ինքնության պահպանման հարցում առանցքային դերակատարում ունեցած ինստիտուտի կազմաքանդմանը։
Ողջունում եմ Մայր Աթոռի հստակ ձևակերպումներով և առանց ավելորդ զգացմունքայնության զուսպ պատասխանը, որը վայել է հարյուրամյակներով ազգային ինքնության պահպանման հիմնասյունը եղած ազգային ինստիտուտին։
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին»։

Աղբյուրը`   Սուրեն Պետրոսյան