Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Գարեգին Բ-ն անձամբ թող պարզաբանի՝ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի»․ Նիկոլ Փաշինյան

«Գարեգին Բ-ն անձամբ թող պարզաբանի՝ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի»․ Նիկոլ Փաշինյան
261
Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 09:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։
Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։
Գարեգին Բ-ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի։
Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան