Խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»
![]() 244 Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, և նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին․ մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրվեր, ապա եռօրյա ժամկետում խորհրդարանի նիստ հրավիրվեր, և նախագահ ընտրեին: Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավելի է՝ արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե՛ Սահմանադրությունը, թե՛ խնդրո առարկային վերաբերող օրենսդրությունը և եզրակացրել, որ, համաձայն գործող իրավակարգավորումների, յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում՝ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարանն ընտրություն չի կատարել: Հետևաբար, խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են: Նրանք, ճիշտ է՝ Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց «կոտրելու» են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին։ Հիշեցնենք, որ իշխանական սպառնալիքները տեղ հասցնողն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
