«Եթե հարվածները շարունակվեն, Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան
![]() 292 Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 09:48 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա Իսրայելը մի քանի ժամ առաջ ավիահարվածներ է հասցրել Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ։ Ըստ դեռևս լիովին չհաստատված լուրերի՝ իսրայելական թիրախային հարվածներից սպանվել են շատ բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Հիմա գանք մեզ՝ Հայաստանին։ Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը։ Սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
