«Չեմ ընդունում, որ առանձին պատգամավորական ցուցակ հրապարակելը նշանակում է միանալ իմպիչմենթին»․ Էդգար Ղազարյան
![]() 215 Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 12:54 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։ Թեման վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենթ) գործընթացն էր։ «Տիկին Վարդանյանը ինձ ներկայացրեց այն դիրքորոշումները, որը մինչև հիմա ներկայացվել էր «Հայաստան» խմբակցության կողմից։ Նրա ասա]ն ինձ համար ընկալելի էր, բայց ընդունելի չէր։ Ես չեմ ընդունում, որ առանձին պատգամավորական ցուցակ հրապարակելը նշանակում է միանալ անվստահության գործընթացին, որովհետև այդ գործընթացին միանալու իրավական ձև գոյություն ունի։ Դա նույն նախագծի տակ բոլորի ստորագրությունն է, որից հետո յուրաքանչյուր պատգամավոր ինքն է դառնում նախագծի համահեղինակ և սկսում է ջանքեր գործադրել իր նախագիծը առաջ մղելու և այն հաջողության հասցնելու համար։ Առայժմ նման պատրաստակամություն ո՛չ տիկին Վարդանյանի, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից չկա»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
