«Ծառայությունից ազատված անձը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել»․ Սերգեյ Բագրատյան
![]() 260 Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 13:24 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց նախագծում կետ ավելացնել, համաձայն որի ծառայությունից ազատված անձը հետագայում չի կարող զբաղեցնել պատական պաշտոններ․ «Չի լինի, որ մարդը չուզի ծառայել 24 ամիս, հետո ասի 5 տարի կգամ քեզ նախարար կծառայեմ։ Եթե քաղաքացին ամբողջ ծավալով չի ծառայում, իր պարտականությունը չի կատարում ՀՀ-ի նկատմամբ, իրավունք չունի զբաղեցնել բարձրագույն պետական պաշտոններ։ Մարդը պետք է դա հասկանա և ընտի»,-ասաց Բագրատյանը Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը մայիսի 22-ի նիստում հավանության արժանացրեց փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ․ «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան՝ կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը և կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը»,- ասել էր նախարարը։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
