Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է

Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
188
Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 13:12

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ Մենք արդեն կես ժամ է փորձում ենք հաստատում ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից և դատախազությունից, բայց այս գերատեսչությունների խոսնակները ձգձգում են պատասխանը, հայտարարելով, որ հաղորդագրություն կտարածեն։ Աբրահամյանի փաստաբանները եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին։
ՀԳ․ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, կապ հաստատեցին մեզ հետ և ասացին, որ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով»։