Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Մենք էլ ենք զգալու այս պատերազմի իրական հետևանքները»․ Արմեն Հովասափյան

«Մենք էլ ենք զգալու այս պատերազմի իրական հետևանքները»․ Արմեն Հովասափյան
226
Երեկ, 19:30

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Աշխարհաքաղաքական փոթորիկը» հասավ մեր տան շեմը. Իսրայել-Իրան լայնամասշտաբ պատերազմը, ինչպես կողմերն են հայտարարում, այլևս իրականություն է, և ամեն ինչ բավական լուրջ է:
Այս զարգացումների՝ մեզ հետաքրքրող հատվածն այն է, որ թեմայի վեկտորներն ուղղորդվելու են նաև դեպի Սյունիք ու տրամաբանությունը հուշում է, որ բոլոր պայմանները կան՝ ոտատակ ընկնելու ու պոլիգոն դառնալու համար: Մենք էլ ենք զգալու այս պատերազմի իրական հետևանքները:
Նիկոլը ոչ մի քայլ չի անելու, քանի որ թուրքական տերերի հետ ինքն ուրիշ օրակարգ է առաջ տանում: Եվ չի բացառվում, որ հենց այս պատերազմի հարմար առիթն Ադրբեջանն իր համար օգտագործի՝ համապատասխան քայլեր իրականացնելու համար՝ Սյունիքում համապատասխան խնդիր լուծելու»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան