«Փաշինյանին հոգեկան հիվանդի բնորոշում տալը կնշանակի արդարացնել իր անթույլատրելի գործողությունները»․ Տեր Տիգրան քահանա Բադիրյան
![]() 345 Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 23:12 «Հստակ է, որ ո՛չ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, ո՛չ նրա խոսափողների խնդիրը բնավ բարեպաշտությունը և քրիստոնեական կյանքը չէ։ Քրիստոնեական կյանքը, հոգևոր ընթացքն ու ճանապարհը ինքնամաքրման ճանապարհ են և ոչ թե մեղադրանքների»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաների թիրախավորմանը և հնչեցրած մեղադրանքներին՝ այս տեսակետը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական գրասենյակի գործավար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։ Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն Հայ եկեղեցու հետևորդ համարելուց առաջ նախ հավատաքննություն պետք է անցնի։ Հոգևոր սպասավորի դիտարկմամբ՝ Փաշինյանի գիտելիքները բարեպաշտության մասին կասկածներ են առաջացնում․ «Նա ճի՞շտ է համարում, բարեպաշտությո՞ւն է ստախոսությունը, հայհոյախոսությունը, զրպարտությունը․․․ Ընդդիմախոսներին լռեցնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառնելը»։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը «մեսիականության» մարմաջ ունի՞, պատասխանեց․ «Փաշինյանին հոգեկան հիվանդի բնորոշում տալը կնշանակի արդարացնել իր անթույլատրելի գործողությունները․․․ Բայց կան մարդիկ, ովքեր հակված են իրենց մեսիա կարծելու և հոգեբուժարանում առանձնացված բաժին կա «մեսիաների» համար, և կա «մեսիականության սինդրոմ»։ Քահանայի կարծիքով՝ Փաշինյանը քողարկված նպատակ ունի. «Դա Եկեղեցու միասնությունը, ազդեցությունը պառակտելն ու ջլատելն է և Ադրբեջանի հանձնարարությունը կատարելը, իսկ Ադրբեջանի հանձնարարությունը Հայաստանի մոնոէթնիկ ներուժը ջարդելն է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
