«Ինչեր ասես չենք լսելու «Բենդերի ժառանգորդ» այս իշխանություններից»․ Արմինե Օհանյան
![]() 240 Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 00:00 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան երկրի վիճակը լրջանում է, այնքան նախընտրական տարին ավելի թեժ է լինում: Մի կողմից՝ գործող իշխանությունն է կենաց-մահու պայքար մղում՝ վերարտադրվելու համար, և դրա համար միջոցների մեջ խտրություն չի դնում: Մյուս կողմից՝ այլ քաղաքական ուժեր ու աշխարհաքաղաքական կենտրոններ են մտնում կատաղի պայքարի մեջ: Բայց այս անգամ մի տեսակ շատ շուտ սկսվեց նախընտրական թոհուբոհը, ինչը նշանակում է, որ բանը կարող է անգամ ընտրություններին չհասնել: Գոտկատեղից ցածր հարվածներ, ոչ նորմատիվային լեքսիկոն, կրթարշավներ ու հեծանվավազքեր, այս ու այն դաշտից մարդ գողանալու փորձեր, քրեական հետապնդումներ, շանտաժ, սպառնալիքներ եւ ամենակարևոր զենքը՝ պոպուլիզմ: Վերջինի մասնագետն, անշուշտ, Փաշինյանն ու իր թիմն են, որոնք անիրականանալի խոստումներ տալու անգերազանցելլի վարպետներ են: Հիմա գզրոցներից հանում են տարբեր փոշոտված թեմաներ, նոր գաղափարներ են երկնում, աշխատում են ևս մեկ անգամ մոլորեցնել մեր շփոթահար հասարակությանը, որ քվե կորզեն՝ այս անգամ վերջնականապես պետությունը կործանելու համար: Եվ քանի որ ո՛չ ամոթ ունեն, ո՛չ կարմիր գծեր, ո՛չ սկզբունքներ ու արժեհամակարգ, ինչ ասես՝ դնելու են շրջանառության մեջ: Տարբեր «ձկներ ու մկներ» են ձերբակալվելու, Աջափնյակի մետրոյի արդեն պատմական թեման են նորացնելու, շենգեն վիզաների ազատականացման թեմայով են մեծ-մեծ խոստումներ տալու: Ինչեր ասես չենք լսելու «Բենդերի ժառանգորդ» այս իշխանություններից՝ էլ ակադեմիական քաղաք ու չոր նավահանգիստ, էլ հայկական արբանյակ ու արհեստական բանականության հայրենիք, էլ հերթ կանգնած ներդրողներ ու խաղաղության- ինքնիշխանության ամրոցներ: Աստված մեզ ուժ, համբերություն և առողջություն տա, որ դիմանանք այդ ամենին»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
ԵՄ 18 երկիր խնդրել է 127 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկեր
4021:45«Ովքե՞ր են «հովանավորում» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը». Կարեն Հեքիմյան
11520:54Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց բրոնզ
9220:06Միքայել Աջապահյանը քաղբանտարկյալ է, պետք է րոպե առաջ ազատ արձակվի»․ Էդմոն Մարուքյան
9920:00«Գուցե ոչնչացված ձայնագրություններում Նիկոլին են զեկուցել և ինքն է ասել՝ քշեք-գնացեք». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11819:48«Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին՝ «կոնցեսիոն կառավարման»»․ Անուշ Պողոսյան
13119:36«Իմ պաշտպանյալը ճնշման տատանում ունի, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում․ որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում»․ Վարազդատ Հարությունյան
12219:24Ռուսները փորձում են գրավել ռազմավարական կամուրջն ու Դնեպրի դելտայի կղզիները
13619:20