Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նույնիսկ զոքանչս, ով սրտիկում է բոլոր ելույթներս, չի սղագրում դրանք»․ Էդգար Ղազարյան

«Նույնիսկ զոքանչս, ով սրտիկում է բոլոր ելույթներս, չի սղագրում դրանք»․ Էդգար Ղազարյան
319
Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 11:12

Կենտրոնի դատարանում այսօր պետք է կայանար հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը, որը հետաձգվեց։

Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու համար։
Ղազարյանը հայտնեց, որ նախորդ նիստում, երբ հանրային մեղադրողն իր ելույթներից սղագրություններ էր ներկայացրել, պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի ներկայացվեն նաև համապատասխան տեսագրությունները։ «Նախորդ նիստին շատ հուզված և տպավորված էի։ Գիտեմ, որ իմ ելույթները շատերն են նայում, նախորդ ամիս դիտումների քանակը 1 մլն է եղել, բայց սա առաջին դեպքն էր, որ իմ հանրային խոսքի հետևորդները նստեն ու սղագրեն ասածս։ Դատախազի պարագայում դա բացառիկ դեպք է, նույնիսկ զոքանչս, որ բոլոր ելույթներս նայում ու սրտիկում է, չեմ լսել, որ սղագրի դրանք։ Սա առաջին դեպքն է և շատ հուզված էի»,- հեգնեց Ղազարյանը։

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը