«Եթե ակնհայտ լինի քաղաքական հետապնդման տարրերի առկայությունը, պետք է այս հարցին անդրադարձ կատարել»․ Անահիտ Մանասյան
![]() 204 Այսօր, 01:13 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից հետո բերման ենթարկված մոտ 40 անձինք արդյոք դիմել են օմբուդսմենի գրասենյակ՝ բողոքարկելով իրավաբանների գործողություններից, նշեց․ «Այս հարցով ստացել ենք մեկ ահազանգ փաստաբանից, այն մասին, որ բերման ենթարկված անձինք ազատությունից զրկված կարգավիճակում պահվել են օրենքով նախատեսված ժամանակից ավելի երկար։ Ես սպասում եմ գրավոր պարզաբանումների, եթե չստանանք բավարար պարզաբանում, ապա դա կարող է մտահոգիչ հանգամանք լինել, և այդ առնչությամբ կարտահայտեմ իմ դիրքորոշումը»։ Հարցին, թե արդյոք իր բնորոշմամբ այլախոհության ճնշման փո՞րձ է Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, խուզարկությունը, Մանասյանը պատասխաեց, որ տեղեկատվության հավաքագրման փուլում է և չի կարող վերջնական դիրքորոշում արտահայտել․ «Սկսել եմ ուսումնասիրության ընթացակարգ՝ այս հարցի հետ կապված․․․ Եթե ակնհայտ լինի քաղաքական հետապնդման տարրերի առկայությունը, պետք է այս հարցին անդրադարձ կատարել»։ Ի պատասխան հարցի, թե արդյոք Հայաստանում ընդհանրապես քաղաքական հետապնդումներ են իրականացվում և կան քաղաքական բանտարկյալներ, Մանասյանն արձագանքեց․ «Այո, մենք ունենք քաղաքական գործիչներ, ովքեր այս փուլում քրեական հետապնդման են ենթարկվում, ես չեմ կարող այս պահի դրությամբ նշել, որ բացառապես քաղաքական նպատակներով է նրանց նկատմամբ իրականացվող գործընթացը, ՀՀ-ում որևէ ՄԻՊ իրեն թույլ չի տվել որևէ մեկին քաղբանտարկյալ անվանել (չնայած տարատեսակ խնդիրների առկայության մասին խոսել են), որովհետև դա շատ պատասխանատու հայտարարություն կլինի»։ |
«Այս ի՞նչ եք անում, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին». Հայր Ասողիկ Կարապետյան
13803:12«Եթե ակնհայտ լինի քաղաքական հետապնդման տարրերի առկայությունը, պետք է այս հարցին անդրադարձ կատարել»․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)
18901:13«Ով ուզում է Նիկոլին հաղթել, պետք է ընդունակ լինի նույնպես վա-բանկ գնալու». Արգիշտի Կիվիրյան
17300:42Սամվել Կարապետյանի կալանքից հետո ոստիկանական զորքը հեռանում է (տեսանյութ)
17800:36Բաղրամյան պողոտան դեռ փակ է (տեսանյութ)
13400:00ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Սամվել Կարապետյանը կալանավորվեց
148Երեկ, 23:50Իսրայելի հետախուզության հիմնական գործակալներ են ձերբակալվել. #Parstoday
163Երեկ, 23:08Էդգար Ղազարյանին ծեծած անձանց նկատմամբ պատիժ նշանակվեց՝ 80-150 ժամ հանրային աշխատանք (տեսանյութ)
253Երեկ, 23:00