«Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին ասեք՝ վերադառնան դահլիճ, իրենց բան չի լինի այստեղ»․ Ալեն Սիմոնյան
![]() 258 Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 11:48 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին ասաց, որ որևէ մեկը Եկեղեցու հետ, հավատքի հետ խնդիր չունի․ «Հավասարություն դնել Եկեղեցու և Կտրիճ Ներսիսյանի կամ քեռակնոջ միջև՝ անարդար բաներ են: Եկեղեցում կան շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակում են: Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է, և դրանում կասկած չկա, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան, ես ևս վստահ եմ, որ իրենք հեռանալու են»,- ասաց Սիմոնյանը: Նա, անդրադառնալով բանակի վերաբերյալ ելույթներին, հիշեց իր ծառայության տարիները․ «Սոված զինծառայողները ստիպված էին գիշերը գնալ ուտելիք հայթայթելու։ Իսկ խմելու ջրի ու լողանալու մասին ընդհանրապես չեմ խոսում: Ո՞ւր են այդ դոլարային միլիոնատերերը, թող գան ինձ պատասխան տան: Ուր է այդ «Հայր մեր»-ը չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է»,- ասաց Սիմոնյանը, ապա խոսքն ուղղեց դահլիճից բացակայող Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին՝ նրանց հորդորելով վերադառնալ դահլիճ․ «Իրենց այստեղ բան չի լինի, թող վերադառնան, ամոթ է, նիստերն ավարտվում են»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
