Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Փաշինյանը ձգտելու է հասնել նրան, որ Կարապետյանների ընտանիքը մտնի քաղաքականություն». Կարապետ Պողոսյան

«Փաշինյանը ձգտելու է հասնել նրան, որ Կարապետյանների ընտանիքը մտնի քաղաքականություն». Կարապետ Պողոսյան
238
Երեկ, 19:12

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործ սարքելու նուրբ արվեստը․
Սամվել Կարապետյանն իր խոսքում ասել էր՝ «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու», սակայն փաշինյանը «մասնակցություն» բառը շատ մանիպուլատիվ ձևով փոխեց միջամտություն և այն օգտագործեց պետության դեմ, որպես հանցանք որակելով։ Ի դեպ՝ շատ լրատվականներ հենց փաշինյանի շրջանառած բառը կիրառեցին։ Իսկ իրականում մասնակցել և միջամտել բառերը տարբեր են, թե՛ իրենց իմաստով և թե՛ կատարվելիք արարքի բնույթով։
Հետևաբար երկրի կառավարիչը, ինչպես միշտ, «փայլեց» իր՝ մարդկանց գլխին սարքելու, փակելու տաղանդով։
Այժմ ինքը ձգտելու է այլ բանի, կարողանա նախկին հաջողված փորձը կիրառելով՝ հասնել նրան, որ Կարապետյանների ընտանիքը ստիպված լինի մտնել քաղաքականություն, պատրաստվի հերթական ընտրությունների և գնա «կրելու»։ Ինչը հիանալի նվեր կլինի փաշինյանի, մեծ ողբերգություն՝ բոլորիս համար։
Սակայն, կարծում եմ Կարապետյանների ընտանիքը կդրսևորի լուրջ խոհեմություն, չի տրվի գայթակղությանը, իր ներուժը և կապերը կներդնի Հայաստանում այս պահին միակ և իրատեսական օրակարգին՝ իմպիչմենտին։
Յուրաքանչյուր վարկյանը՝ սրանց լինելու, մեծ վտանգ է բոլորիս համար, ինչն այլևս շատ շատերը զգացել են սեփական մաշկի վրա»:

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան