«Փաշինյանը լարված է, Էրդողանը որսացել է պահը, ճնշում է գործադրելու». Հովիկ Աղազարյան
![]() 253 Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 23:36 «Փաշինյանը լարված է, որովհետև պետությունը կանգնած է կարևորագույն որոշումների ընդունման ճանապարհին, և ինքը այդ որոշումների ընդունման ճանապարհին մնացել է մենակ, որևէ մեկը չկա, որ իրեն խորհուրդ տա: Լարված է անկլավների պատճառով, լարված է ադրբեջանցի փախստականների վերադարձի, խաղաղության պայմանագրի պատճառով»,- «24Նյուզ»-ի եթերում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Եթե ադրբեջանցիները գան՝ այստեղ ապրելու, Հայաստանը կվերանա: Կգան, խժդժություն կլինի, Թուրքիան դեսանտ կիջեցնի, զորքերը կմնան, և կսկսվի Հայաստանի «նախիջևանացման» գործընթացը»,- մտահոգություն հայտնեց Աղազարյանը և կոչ արեց վարչապետին նման համաձայնությունների չգալ Թուրքիայում: «Էրդողանը հենց այնպես չի հիմա կանչում Փաշինյանին: Անկասկած Թուրքիայում պահանջներ են դրվելու, Էրդողանը շատ լավ է որսացել պահը և ճնշում է գործադրելու, հուսանք՝ ճնշումներին կդիմանա վարչապետը»,- ընդգծեց Աղազարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
