«Սահմանին բեռնատարների կուտակումը կապ չունի պատերազմական իրավիճակի հետ»․ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս
![]() 230 Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 23:18 Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին։ «Երկու երկրների սահմանային անցակետում տարածքի և կանգառների սահմանափակման խնդիր կա: Հենց այդ նպատակով անցակետերի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ են ընթանում: Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ, փակել են գլխավոր մայրուղին»,- «ՍյունիքTV»–ին տված հարցազրույցում ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը: Նա նաև ընդգծել է, որ Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: «Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում իրենց մեքենաները և վերադառնում Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տները․․․ Իրանական կողմն առաջարկում է՝ մեքենաների կուտակումների ժամանակ հայկական բեռնատարները Իրանի անցակետ չհասնեն և մնան հայկական կանգառում, հայկական անցակետն էլ կայանատեղիի և թողունակության սահմանափակումներ ունի՝ օրական առավելագույնը 100-120 հայկական բեռնատար է կարողանում ընդունել»,- նշել է հյուպատոսը։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ իրանական կողմն առաջարկում է, որ հայկական բեռնատարներն առաջիկա օրերին ժամանակավոր մուտք չգործեն Իրան, սպասեն մինչև մեքենաների հոսքը թեթևանա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
