«Պահանջները սկզբում դրվելու են լղոզված ձևով, որ ժողովուրդը խճճվի ու չդիմադրի»․ Վարուժան Գեղամյան
![]() 249 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 10:24 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր կեսօրից հետո Հայաստանը դե-ֆակտո կառավարող ն. փաշինյանը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ունեցած պահանջները բնավ նոր չեն։ Դրանք նախապայմանների մի ամբողջություն են, որոնք նպատակ ունեն իբր «խաղաղության» ու «լավ ապագայի» խայծով ստիպել Հայաստանին անել այնպիսի զիջումներ, որոնք հիմնովին թուլացնելու են մեր պաշտպանողականություն ու դիմադրողականությունը և այդպիսով մեզ լիարժեք կախման մեջ են դնելու Թուրքիայից։ Իր հերթին՝ դա արվում է, որպեսզի վերջնականապես հայկական պետությունը գրավվի և վերացվի (Ալիևն ու Էրդողանը պարբերաբար կիսաբաց ակնարկում են այս նպատակի մասին)։ Ուստի հիշեցնեմ այդ նախապայմանների ոչ ամբողջական ցանկը։ Եվ այսպես, Հայաստանը պետք է. ◾Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը, ◾Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավներ» անվան տակ, ◾Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ (« Զանգեզուրի միջանցք»), ◾Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը («պրոֆեսիոնալ բանակի» անվան տակ), ◾Փակի Մեծամորի ատոմակայանը, ◾Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ (Շիրակից մինչև Արմավիր ու Արարատի մարզեր), ◾Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը, ◾Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում («ադրբեջանցիների վերադարձ»), թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում, ◾Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան, ◾Վերջնականապես փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ ◾Արգելի կամ սահմանափակի Հայաստանում Թուրքիայի դեմ պայքարող կառույցների գործունեությունը (օրինակ՝ Հայ եկեղեցունը կամ որոշ կուսակցություններինը, որոնց թուրքական կողմը համարում է «ռևանշիստ»)։ Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
