Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ»․ ՀՀ ՊՆ

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ»․ ՀՀ ՊՆ
126
Այսօր, 12:58

ՀՀ ՊՆ-ն հայտնում է․ «Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Աղբյուրը`   ՀՀ ՊՆ