«Մենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լայն օրակարգ ունենք»․ Վլադիմիր Վարդանյան
![]() 234 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 13:18 «Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Բայց պետք է հաշվի առնենք, որ ՀՀ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները ունեն կարևոր նշանակություն։ Չենք կարող փոխել մեր աշխարհագրությունը, մեր հարևանների հետ պետք է ունենանք բարիադրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան ձևավորել այնպիսի միջավայր, որը կբերի երկարատև և կայուն խաղաղություն տարածաշրջանում»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ «Մենք ավելի լայն օրակարգ ունենք, մշտապես խոսում և շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դրանից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռել մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին՝ առևտրային, տնտեսական և այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի հետ»,- նշեց Վարդանյանը և ընդգծեց, որ ՀՀ-ի և հարևանների միջև պետք է լինի այնպիսի փոխադարձ վստահության մթնոլորտ, որը պետք է թույլ տա ստորագրել խաղաղության փաստաթուղթը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
