«Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին»․ Պեսկով

Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին Հայաստանում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նրան ցանկացած օգնություն ցուցաբերել։
«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենից ուշադիր հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին երկու ամսով կալանավորվեց՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Պատճառը նրա հայտարարություններն էին Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, որի ներկայացուցիչներին նախկինում քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյո՞ք ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ առաջանում էին ՀՀԿ-ի իշխանության ժամանակ»․ Էդուարդ Շարմազանով
4802:06
«Իշխանությունը ՌԴ-ի հետ հարաբերություններն ապամոնտաժում է՝ արկածախնդիր փորձարկմամբ»․ Դավիթ Անանյան
5301:06
«Գերիների վերադարձի համար ի՞նչ է արել Նիկոլ Անհողը, ո՞ւմ վրա են մուննաթ գալիս քայլիստները»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
69Երեկ, 23:54
«Գուցե ազգին այս կեղտից դուրս հանեք, Ռուբենը հենց սա է ասում, միլիարդները հետներդ չեք տանելու»․ Մհեր Հակոբյան
74Երեկ, 23:36
«Ադրբեջանում ռեժիմը տապալելու կոչերը չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ». Զախարովա
122Երեկ, 23:00
«Այս խորհրդարանը մեռելածին է, չի կարող քաղաքական կյանքի ծանրության կենտրոն դառնալ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
74Երեկ, 23:00
«Երեխայի և մոր շփվելու արգելքն ապօրինություն է, ճղճիմ վնասարարություն»․ Տաթևիկ Սողոյան
66Երեկ, 22:42
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու եմ ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի»․ Գառնիկ Դանիելյան
64Երեկ, 22:18