Արա Գոչունյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ» համացանցում տարածված հայտարարության մասին
![]() 169 Երեկ, 20:36 «Առավոտ»-ի հետ զրույցում Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից․ «Վարչապետի ծրագրում առաջին հանդիպումը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսակցությունն էր։ Սկզբում վարչապետը ներածական խոսք ունեցավ, դրանից հետո հարցուպատասխանի բաժինն էր։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին ծավալուն խորհրդածություններ արեց, ասաց, որ վեց ամիս առաջ իրատեսական չէր այսպիսի երկկողմանի այցը պատկերացնել, բայց արդեն հենց այս փուլում իրատեսական է դարձել։ Հետևաբար ինքն ասաց, որ երկու տարի առաջ սկսած գործընթացն արդեն հետևողականորեն քաղաքական կամքով առաջ է մղվում, իրենք այս գործը ձեռնարկել են հավատքով, որ հաջող ելք կունենա և այդ վճռականությամբ ու համոզմամբ շարունակվում է։ Վարչապետը նշեց, որ չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ Էրդողանի հետ հանդիպումից։ Խաղաղության խաչմերուկը՝ ներառյալ բազմաբնույթ խնդիրներ, պետք է քննարկվեն։ Վարչապետն ասաց, որ Նյու Յորքում պարոն նախագահի հետ խաղաղության խաչմերուկի թեմային անդրադարձել էին, բայց ազատ խոսակցության հնարավորություն չեն ունեցել, ուստի պարոն Փաշինյանն առիթ է նկատում Ստամբուլում այս ազատ խոսակցության մթնոլորտը խաղաղության խաչմերուկը ներկայացնելու պատեհ առիթ ընկալել։ Նա ասաց՝ ես երբ տեղյակ լինեմ թուրքական կողմի իրազեկվածության մասին, վստահ լինեմ, հետո կխոսեմ թուրքական կողմի վերաբերմունքի մասին։ Բացի դրանից ասաց, որ նախագահ Էրդողանի հետ զրուցելիս իր նկատառմանը պետք է հանձնեմ Ադրբեջանի հետ հաշտության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։ Ասաց՝ կարևորում եմ, որ իրար լավ հասկանանք։ Կարևոր է, որ խնդիրներին ճիշտ բանաձևում տանք։ Ասաց՝ հայ-թուրքական հարաբերություններից ավելի պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերություններ որակենք սրանք՝ միջպետական հարաբերությունների հարթության վրա դնելով։ Ըստ Փաշինյանի՝ եթե այդ ուղղությամբ հարաբերությունների որակի փոփոխություն լինի, դա կարող է պայմանավորել նաև ամբողջ տարածաշրջանը։ Հանդիպման ընթացում Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ նոր երկխոսության օրակարգում ներառվում են նաև Թուրքիայում գտնվող ՀՀ-ի քաղաքացիների խնդիրները»։ Լրատվամիջոցն Արա Գոչունյանից հետաքրքրվել է՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, «Խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե կա ջրի ճամփան, ապա մենք բոլորս կարող ենք միասին խմել այդ ջուրը, որևէ խոչընդոտ չկա» հանդիպման ընթացքում արձագանք չի՞ եղել կամ հակադարձում, Արա Գոչունյանը պատասխանել է․ «Համատեքստից առանձնացված մեջբերում է։ Շատ մանրամասն պետք է պատմեմ, որի ժամանակը չունեմ, ցավոք։ Ինքն ասաց, որ մենք մեր հաղորդակցության ուղիները պատրաստ ենք բացել և նույնը ակնկալում ենք շրջակայքից։ Ասաց, որ աշխարհի վրա չկա մի երկիր, որը փակ վիճակում լինի։ Այդ խոսակցություններն իմ ասածի ածանցվածն է։ Մեկն անկապ հարցում արեց՝ միջպետական հարաբերություններին ոչ հարիր տերմինաբանությամբ՝ ջուր խմել և այլն, ու այլ հարթակ տեղափոխեց այդ խոսակցությունը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Կարևոր ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր 2023-ին»․ Ոսկան Սարգսյան
11201:24«Փաշինյանն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արևմտյան Հայաստան». Բագրատ Էստուկյան
27200:30«Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»․ Տեր Վրթանես Բաղալյան
213Երեկ, 22:30«Ապօրինի ձերբակալությունը հանցագործություն է»․ Արսեն Բաբայան
105Երեկ, 20:48Արա Գոչունյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ» համացանցում տարածված հայտարարության մասին
168Երեկ, 20:36«Թելման Թադևոսյանի հետ դուրս եկանք Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից»․ Վարազդատ Հարությունյան
117Երեկ, 20:18«Ոստիկանություն են կանչվել Կենտրոնի ու Նուբարաշենի նախկին թաղապետերը»․ Գառնիկ Դանիելյան
204Երեկ, 20:06«Ձեռքի հետ էլ մոլլեքի կուսությունը ստուգի»․ Նիկողոս Հովհաննիսյան
229Երեկ, 20:00