«Նիկոլ Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն»․ Սուրեն Սուրենյանց
![]() 202 Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 16:48 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան- Փաշինյան հանդիպումն, անշուշտ, պատմականություն ունի: Սակայն ես չէի շտապի այդ պատմականությունն անպայման դրական գնահատել, մանավանդ, որ Փաշինյանի ակնկալիքները, դատելով թուրքական մամուլի արձագանքներից, չեն արդարացնել: Իրանի վրա Իսրայելի հարձակումը որոշակի սառնություն կարող էր առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում. այս երկու երկրներն, այնուամենայնիվ, տարբերվող վերաբերմունք ունեն Իսրայելի և Իրանի հանդեպ: Եվ ուրեմն, Փաշինյանին կարող էր թվալ, թե կարող է խաղալ այս հակասությունների վրա՝ որոշակի առաջընթաց արձանագրելով հայ-թուրքական հարաբերություններում կամ առնվազն՝ դրանք ազատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կապանքներից: Ըստ ամենայնի, Փաշինյանի այս ակնկալիքը չի արդարացել: Daily Sabah-ը և Anadolu-ն, օրինակ, նշում են, որ Թուրքիան շարունակում է կապել Հայաստանի հետ կարգավորումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի հետ: Ըստ Ekonomim պարբերականի՝ Թուրքիան փորձում է պահպանել հավասարակշռություն՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանի շահերին և նպաստելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը։ Մի խոսքով, Իսրայելի հանդեպ տարբերվող դիրքորոշումը չունի տարանջատող այն մասշտաբը, որ Անկարային ստիպի Հայաստանի նկատմամբ գնալ այնպիսի քայլերի, որոնք ճգնաժամ կարող են հարուցել Ադրբեջանի հետ հարաբերություններում: Սակայն այնպես չէ, որ միայն Բաքվի գործոնն է ազդում Անկարայի դիրքորոշման վրա: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածությունը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է արդեն 30 տարի, ու Անկարան, առանց հիմնավոր պատճառների, չի գնա իր քաղաքականության վերանայմանը: Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
