«Վերադասավորումներ կլինեն, որոնք կազդեն նաև հարավկովկասյան իրողությունների վրա»․ Գարիկ Քեռյան
![]() 258 Կիրակի, 22 հունիսի, 2025 թ., 02:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում: Անսպասելիորեն Հնդկաստանը հայտնվեց Իսրայելին անվերապահ աջակցություն հայտնող պետությունների խմբում: Սա նշանակում է, որ այն մեծ տնտեսական-տրանսպորտային նախագծերը, որոնք անցնելու էին Չինաստանի-Հնդկաստանի-Իրանի տարածքներով և ձգվելու էին դեպի Ռուսաստան կան Եվրոպա, հնարավոր է, որ սառեցվեն կամ էլ դանդաղեն: Մյուսը տարանջատման խորացումն է Հավաքական Արևմուտք բևեռում: Սկզբում դա երևաց ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումների հեռացմամբ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման Թրամփի քաղաքականության հետ: Այժմ դա խորանում է Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված: Եվրոպական առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը Արաղչիի հետ, առանց Ռուբիոյի, դրա ապացույցն է: Արաղչին այժմ հանդիպելու է նաև Պուտինի հետ, որը ՌԴ-Իրան հակարևմտյան դաշինքի կարծրացում է: Կարծում եմ, որ այլ վերադասավորումներ ևս կլինեն: Անշուշտ դրանք ազդելու են նաև հարավկովկասյան իրողությունների վրա: Անհամբեր սպասում եմ Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա զարգացումներին, որտեղ շատ թաքնված էջեր կան, Իսրայելի գործոնը կա նաև այդ հարաբերություններում»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
