«Կիրանցի սահման հանդիսացող պատը շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ է»․ Ոսկան Սարգսյան
![]() 194 Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 21:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է՝ սահմանազատված ու սահմանագծված ՀՀ սուվերեն տարածքում հանգիստ ու ապահով ապրում է Կիրանցի մեր սիրելի քաղաքացին։ Պատգամավորն իր գրածին կից լուսանկար է տեղադրել։ Պատգամավորը չի տեղադրել նկարի շարունակությունը, որ սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ է, որը, սահմանին սրացումների դեպքում չի կարող կիրանցիների անվտանգությունն ապահովել։ ՔՊ-ական պատգամավորը չգիտի կամ՝ չի ասում, որ Կիրանցի հողերի հանձնումից հետո խիստ նվազել են գյուղի արոտավայրերը, դրա հետևանքով նվազել է Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը։ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի ցանվել, գյուղում, բացի տնամերձ հողամասերը, գարնանացան չի արվել։ 2024 թվականի դեկտեմբերին Կիրանց բնական գազ է մտել, սակայն գյուղի տներ գազատարի ճյուղավորումներ չեն տարվել, Կիրանցի առանձնատները գազաֆիկացված չեն։ Դրական է այն, որ պետական, վարկային աջակցությամբ Կիրանցում մոտ 50 տուն է կառուցվում»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
