««Պայքարելու ենք»-ը հուսադրող չէ, նոր կարգախոս է պետք». Վազգեն Սաղաթելյան
![]() 272 Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 20:12 «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն հարգանքով Սամվել Կարապետյանի և իր թիմի հանդեպ, ամեն դեպքում չեմ կարող չնշել, որ «պայքարելու ենք»-ը, ըստ իս, շատ վատ կարգախոս ա: Թույլ ա ու անորոշ: Հասկանում եմ, որ այն ընտրվել է, քանի որ «Հաղթելու ենք»-ը ապականվել է պատերազմի ժամանակ, իսկ 21-ի ընտրություններից հետո «Կրելու ենք»-ը ևս դրական էմոցիաներ չի առաջացնում, սակայն «պայքարելու ենք»-ը ոչ մի նոր բան չասող ա, հուսադրող կամ տրամադրող չի՝ մի շարք պատճառներով: Նախ, ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց մեծամասնությունն արդեն առնվազն 5 տարի ա պայքարում ա, ստեղ նոր բան չկա իրենց համար: Պայքարն ինքնամփոփ գործողություն չի ու ինքնին չի ենթադրում դրական արդյունք (ինչպես տեսնում ենք արդեն 7 տարի): Օրինակ՝ կարար լիներ «Չեք մարսելու»-ն, որը կնշանակեր և պայքար և ցանկալի արդյունք: «Գնալու եք»-ն էլ կարար լիներ տեսականորեն, մտքիս եկած առաջին տարբերակներն եմ ասում: Վստահ եմ, եթե բրեյնսթորմ արվի կրեատիվ մասնագետների շրջանակներում, կարա գտնվի իրավիճակին ավելի համապատասխան կարգախոս: Թե չէ, անկեղծ, պայքարը անըդհատ կա, մեկն ինձ մոտ արդեն 7 տարի, բայց էս տրամաչափի մարդու ներգրավումը կարծում եմ, պետք ա հետը բերի նոր բան, նոր էմոցիա, նոր հույս ու նպատակ, որը և կարտահայտի այդ նոր կարգախոսը»: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
