«Իշխանության մոտ «մենթական» ձևերով ահաբեկելն ու ընդդիմախոսների գլխին գործ սարքելը լավ է ստացվում»․Պետրոս Մակեյան
![]() 195 Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 20:06 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ առանց հասկանալու որոշումներ են ընդունում․ Առիթ ունեցել եմ անդրադառնալ օրվա իշխանությունների կողմից իրականացրած «բարեփոխումներին», որոնք բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծում մարդկանց համար, ձևախեղում պետական կառավարման համակարգը, այն հատկապես ցցուն դրսևորվեց գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ ապահովագրական համակարգի ներդրմամբ։ Սկզբնական շրջանում տպավորություն էր ձևավորվում, որ արդարացված է, մինչև անցած տարի, երբ վարչապետի պաշտոնին բազմած անձը՝ սպասարկելով օլիգարխների շահերը, գյուղացիներին մեղադրեց խարդախության մեջ, թե իբր վերջիններս գիտեն՝ որ տարածքներում է կարկուտ գալիս, այնտեղ էլ մշակում ու ստանում են վնասի հատուցում, այդ հիմնավորմամբ որոշեց չեղարկել մշակաբույսերի և այգիների կարկտահարման ապահովագրությունը։ Եթե նույնիսկ ապահովագրական ընկերությունները վնասով էին աշխատում, ապա պետք է լուծում գտնվեր պետության մասնակցությամբ և ոչ թե գյուղացուն անելանելի վճակի մեջ թողնեին, առավել ևս հակակարկտային համակարգը, ինչպես պետական ամբողջ համակարգերը, աշխատում են կիսատ-պռատ, ինչի ականատեսը եղանք վերջին շաբաթներին՝ համատարած կարկտահարվեց հարյուրավոր հեկտար մշակաբույսեր ու այգիներ։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
