«Կասեցված չէ պայքարը, այլ նոր փուլ է մտնում»․ Հակոբ Հակոբյան
![]() 278 Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 00:16 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին ամիսներին թվում էր, թե հասարակության մոտ հիասթափությունը վերջնական էր։ Հայ հասարակությունը կարծես հոգնել էր. զրկված վստահությունից, արժանապատվությունից, հույսից։ Միակ «հուսադրող» ելքը՝ սպասել հերթական կամ արտահերթ ընտրություններին, բայց նույնիսկ այդ վերջին հույսն էր փլուզվում, որովհետև շատերն իսկապես վստահ են՝ եթե ընտրություններ լինեն, Նիկոլ Փաշինյանը նորից կվերարտադրվի, նույն մեխանիզմներով, նույն կեղծ օրակարգով, նույն ստի ու մանիպուլյացիայի գործիքներով։ Բայց ամեն ինչ կարծես փոխվում է։ Իմպիչմենտ նախաձեռնությունը դառնում է քաղաքական նոր օրակարգ՝ սիմվոլ այն բանի, որ կասեցված չէ պայքարը, այլ նոր փուլ է մտնում։ Եկեղեցու պաշտպանության շարժումը հերքեց այն պարտվողական մտածումը, թե «ժողովուրդն այլևս չի պայքարում»։ Այո՛, մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ոչ թե սոցիալական փշրանքների, այլ ազգային արժանապատվության համար։ Այո՛, այս անգամ ոչ թե միայն ապրելու, այլ արժանավայել ապրելու իրավունքի համար։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մերկացրեց ռեժիմի իրական բնույթը՝ բիզնեսը, տնտեսական էլիտան հստակ կարծում եմ հասկացավ՝ սա ոչ թե իշխանություն է, այլ պատանդառու վարչախումբ։ Հիմա բոլորին է հասկանալի՝ ռեժիմը դիմում է բաց բռնության, որովհետև այլեւս չունի հասարակական աջակցություն։ Այս պահին հանդես են գալիս քաղաքական ուժեր, անհատներ, հոգևորականներ, կամավորներ, մտավորականներ՝ բոլորի համար կարծես թե պարզ է դառնում ՝ կա ուրիշ ճանապարհ։ Եվ այդ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չեն։ Չի կարելի մտնել մի ընտրական խաղադաշտ, որն ամբողջությամբ Նիկոլի վերահսկողության տակ է։ Այդ ճանապարհն ուղիղ տանում է ռեժիմի վերահաստատմանը՝ լեգիտիմության շղարշով։ Ոչ։ Ժամանակն է չեղարկել պարտված հույսերը և կառուցել հաղթական ապագան՝ օր առաջ։ Ժամանակն է հիշել՝ մեր երկիրը արժեք է, ոչ թե շահարկման գործիք։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |
«ԵՄ-ն ողջունում է Աբու Դաբիում կայացած հանդիպումը»․ ԵՄ բարձր ներկայացուցիչ
3411:28«Ռուբեն Վարդանյանին մերժել են տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին»․ Սիրանուշ Սահակյան
4011:22«Մենք չենք հանձնվի»․ Մերցը՝ Պուտինին
8311:04«ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը»․ Գալուզին
9810:40«Արթուրի գործունեությունը որևէ առնչություն չունի այդ հոդվածի հետ»․ Տիգրան Աբրահամյան
8510:30«ՀՅԴ-ի ավանդի արդյունքում է օտարության մեջ հայը հավատարիմ մնացել ազգային արժեհամակարգին»․ Էդուարդ Շարմազանով
9410:24Թեհրանում սպանվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը
13310:22Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
11510:06