«Նկատի ունի՝ եթե պետության ու ժողովրդի դեմ գնալն այսքան հեշտ էր, ինչո՞ւ էր երկար տանջվում»․ Արմինե Օհանյան
![]() 244 Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 00:30 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ երկրի առաջին դեմքը հայտարարում է, որ իրենք 7 տարի առաջին դասարանում են մնացել և շատ բաներ միայն հիմա են սովորում, նա բոլորովին նկատի չունի այն, որ իրենք տգետ էին, անփորձ, ապիկար ու անպատրաստ, ուստի իրավունք չունեին 2018-ին իշխանություն վերցնել և խաղալ մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ: Նա նկատի ունի, որ՝ եթե ես 2018-ին իմանայի, որ բռնապետ լինելը, օրենքներ խախտելը, պետության ու ժողովրդի դեմ գնալն այսքան հեշտ բան է, ինչո՞ւ էի այդքան երկար տանջվում՝ փորձելով պահպանել ժողովրդավարական երկրին բնորոշ ինչ-որ ատրիբուտներ, ինչո՞ւ էի ջանք թափում՝ ապացուցելու համար, որ լսում եմ հանրային կարծիքը, ենթարկվում եմ օրենքներին: Եթե ես այնքան բան իմանայի, ինչքան այսօր գիտեմ, հենց 2018-19 թվականներին արագ կհանձնեի Արցախը, կճանաչեի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Էրդողանի ու Ալիևի հետ ընկերություն կանեի, իրենց ուզածը կանեի, ցեղասպանության քաղաքականությունից, Արարատից, Արևմտյան Հայաստանից դեռ այն ժամանակ կհրաժարվեի, իմ դեմ ընդվզողներին էլ բանտերը կլցնեի ու հանգիստ կապրեի: Ինչո՞ւ էի այսքան ժամանակ ու էներգիա վատնում հայրենասեր ու հայամետ, ժողովրդավար եւ օրինապահ երեւալու վրա, ինչի՞ էի ձևականությունների հետեւից ընկել: Եթե այնքան իմանայի, ինչքան գիտեմ 2025-ին, կհասկանայի, որ պետք չէ վախենալ ոչ արևմտյան պատժամիջոցներից, ոչ հանրային պարսավանքից: Ի՜նչ իմաստ ուներ այսքան ժամանակ հանդուրժել, որ ինչ-որ դատավորներ՝ օրենքի տառը պահելով որոշումներ կայացնեն, քննիչներն ինչ-որ ապացույցներ հավաքեն, գործերը դատարաններում քննվեն: Ի՜նչ միամտություն էր իմ կողմից մտածելը, որ իշխանության ճյուղերի տարանջատման, մարդու իրավունքների, օրենքների ոտնահարումը կարող է ներսում կամ դրսում որևէ մեկի բողոքն առաջացնել, և այդ հողի վրա կարող եմ իշխանություն կորցնել»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
7516:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
7615:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8214:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
8814:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
16614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
17414:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10913:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17912:12
