Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից»․ Արսեն Բաբայան

«Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից»․ Արսեն Բաբայան
256
Երեկ, 17:49

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետությունը մեր ազգային պետականության էպիկենտրոնն է։
Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Սահմանադրությամբ տրված ուխտը դրժած, բարոյապես և պետականապես այլասերված, անգամ հասարակ քաղաքացիների համար անընդունելի ու արգահատելի վարք ու բարք ունեցող մարդկանց ղեկավարության ներքո, նշանակում է՝ կասկածի տակ է դրված մեր պետականության էությունը։
Ես Հայաստանի Հանրապետության գիտակից ու պարտաճանաչ քաղաքացի եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր պետական խորհրդանիշին, հայրենասիրությամբ է լսում մեր հիմնը, հավատքով մասնակցում ընտրություններին, պահանջում օրենքի գերակայություն և ամեն օր մտահոգվում է երկրի ապագայով։
Եվ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային պետականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։
Սա մի ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի, յուրաքանչյուր բարոյական քաղաքական գործիչ պետք է զատվի որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաների իշխանամոլ, կոռումպացված և պետական դավաճան վարքից և Հայաստանի Հանրապետությունում վերահաստատի այն բարոյական ու իրավական հրամայականը, որ սահմանված է Սահմանադրությամբ և ժողովրդի կամքով։ Այլընտրանք չկա։
Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասեր քաղաքացիներին և պետական ծառայությանը հավատարմությամբ նվիրված բոլոր պաշտոնյաներին հորդորում եմ հստակ ձևակերպել իրենց պահանջը, այն է՝ Ազգային ժողովը և կառավարությունը ազատել այս իշխանության լկտի և կործանարար ներկայությունից»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան