Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ի՞նչ հնարավորություն ունենք հասկանալու, որ դու կրթվել ես ու ի վիճակի ես կրթելու»․ Ժաննա Ալեքսանյան

«Ի՞նչ հնարավորություն ունենք հասկանալու, որ դու կրթվել ես ու ի վիճակի ես կրթելու»․ Ժաննա Ալեքսանյան
155
Երեկ, 20:20

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը, նրանց ի՞նչ անվանես». այսօր գրառման տեսքով հարցրել է վարչապետը ու անվանել տխմարներ։ Իսկ ի՞նչ հնարավորություն ունենք հասկանալու, որ դու կրթվել ես ու ի վիճակի ես կրթելու, դու ինքդ մեզ այդ շանսը չես տալիս։ «Դոմփել, շինել, վեր ընգեք տեղներդ, համբալներ․․․․»։ Ես չգիտեմ, չեմ մանակցել, չեմ լսել, գուցե հենց այս կարգի արտաայտություններն են կրթվելու նորաձևության անբաժանելի մասը։ Պատկրացում չունեմ։ Հանեք ձեր բառապաշարից ատելության խոսքը, հայհոյանքը, կեղծիքն ու սուտը, փոխարինեք սրանք ձեզ քիչ թե շատ մոտ, զգացումներով և հավատացեք, մենք՝ տխմարներս, ավելի հանդուրժող կլինենք կրթության նորաձևության տեսությանը։ Եվ մի առաջարկ իմ կողմից․ պատրաստեք՛ մի դասախոսություն՝ «Ով է կիրթ մարդը» թեմայով, և ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան