Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին և արտաքին բիզնես խաղացողներին». Տիգրան Աբրահամյան

«Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին և արտաքին բիզնես խաղացողներին». Տիգրան Աբրահամյան
244
Երեկ, 19:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխող ուժի ղեկավարը գրառմամբ նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։
Այն, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումները վաղուց առարկայական փուլ էին մտել, առաջինը դրսևորվել էր նրա կալանավորմամբ:
Հաջորդիվ նրա սեփականություն համարվող ընկերություններում ստուգումներն էին, որոշ դեպքերում՝ գործունեության կասեցումները:
ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն Հայաստանի ներդրումային միջավայրի և բիզնես հնարավորությունների վիճակի բնութագրիչն է:
Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին և արտաքին բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության քմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները՝ զրոյացվել»: